«Տոտտենհեմը» չի պատրաստվում հրաժարվել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին գնելու մտքից և պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել:
27-ամյա ֆրանսիացուն վաղուց է ցանկանում գնել «Տոտտենհեմի» սկզբունքային մրցակից «Արսենալը»: Երեկ հայտնի դարձավ, որ «զինագործները» Ռեմիի տրանսֆերի համար բանակցություններ են սկսել ՔՊՌ-ի հետ:
Եվ չնայած որ Լոիկին հետաքրքրել է «Էմիրեյթս» տեղափոխվելու տարբերակը, «Տոտտենհեմը» կպայքարի ֆուտբոլիստի համար: Սպասվում է, որ մոտակա օրերի ընթացքում «Տոտտենհեմը» լոնդոնյան իրենց հարևաններին կառաաջարկի Ռեմիի համար պայմանագրով նախատեսված 8 մլն ֆունտը:
«Ուայթ Հարթ Լեյնում» վստահ են, որ մշտական խաղային պրակտիկա առաջարկելով կարող են Ռեմիին բերել իրենց թիմ: Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Լոիկը վարձավճարով հանդես եկավ «Նյուքասլ Յունայթեդում» և աչքի ընկավ Պրեմիեր Լիգայում խփած 14 գոլով: