«Լիվերպուլը» Լուիս Սուարեսին «Բարսելոնային» վաճառելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Չնայած ուրուգվայցու չորսամսյա որակազրկմանը, «Բարսելոնան» ցանկանում է գնել Սուարեսին: Եթե հավատանք լուրերին, ապա «Լիվերպուլը» դեմ չէ բաժանվել Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուից:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, չորեքշաբթի օրը նշանակված է ակումբների բանակցությունների առաջին փուլը: «Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրին հանդիպելու համար Անգլիա կժամանի «Բարսելոնայի» պատվիրակությունը՝ ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլեհիի գլխավորությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ, «կարմիրները» մտադիր չեն իջեցնել Լուիսի համար պահանջվող 80 մլն ֆունտ գումարը: BBC-ն կարծում է, որ «Բարսելոնան» բանակցությունները կսկսի 60 մլն ֆունտից: