«Շալկե-04»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել «Լիվերպուլի» հետ, եթե ակումբները համաձայնության գան տրանսֆերային արժեքի հարցում:
Լուիս Սուարեսի շուրջ ստեղծված տրանսֆերային լուրերից հետո խոսվում է 30-ամյա Հունտելարի «Էնֆիլդ» տեղափոխվելու մասին, որպես ուրուգվայցուն փոխարինող:
Այս պահին Հունտելարն իր ազգային հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը և չի ցանկանում խոսել ակումբային գործերից: Սակայն, եթե «կարմիրներն» իսկապես հետաքրքրված են նրա ծառայություններով, ապա նա պատրաստ է բանակցել:
-Ինչ վերաբերվում է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին, ապա ճիշտ կլինի, որ սկզբից նրանք խոսեն «Շալկեի» հետ: Որոշ ժամանակ առաջ ես ակումբի ղեկավարության հետ խոսեցի պայմանագրի երկարաձգման մասին: Աշխարհի առաջնությունից հետո ես նրանց հետ կրկին սեղանի շուրջ նստելու հնարավորություն կունենամ,- ասել է Հունտելարը: De Telegraaf