«Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները դեռ չի որոշել իր ապագայի հետ կապված հարցերը, սակայն եղած առաջարկները շատ են:
«Արսենալից» հեռանալուց հետո 26-ամյա դանիացին հասանելի է ցանկացած ակումբին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Երեկ հայտնի դարձավ, որ Նիկլասի համար պայքարում ֆավորիտը գերմանական «Այնտրախտն» է:
-Մենք դեռ ոչինչ չենք պայմանավորվել «Այնտրախտի» հետ, սակայն շատ ակումբներ կան, որոնք հետաքրքրված են նրանով: Շուտով կհայտնենք, թե որտեղ Նիկլասը կշարունակի իր կարիերան: Առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Առաջարկներ կան Անգլիայից, սակայն գրավիչ են նաև եվրոպական այլ երկրներից եղած առաջարկները,- ասել է Բենդտների գործակալ Թոմ Բրուկսը: BT