«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին «Էվերթոնի» հետ խաղից առաջ կիսվել է իր մտքերով:
-Այդ խաղը կլինի վեց միավորի համար և մեզ համար շատ կարևոր է հաղթել այն:
Անցած տարի մենք հաղթեցինք «Էվերթոնին» և դա իսկապես շատ բարդ խաղ էր:
Մեր առաջին նպատակն է վերադառնալ լավագույն քառյակ: Իսկ ընդհանրապես մեր նպատակը ավելի բարձր է:
Վերջին տուրերում մենք երկու կարևոր հաղթանակ տարանք: Ավելի լավ կլիներ, որ հաղթեինք նաև շաբաթ օրվա խաղում, բայց ստացվեց այն, ինչ որ ստացվեց,- ասել է Շեսնին: