«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է կիսապաշտպան Գարեթ Բերրիի հետ երեք տարվա պայմանագիր ստորագրելու մասին:
Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 2013/14 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով խաղաց «Էվերթոնում»: Բերրին արագ հարմարվեց Ռոբերտո Մարտինեսի թիմին՝ մասնակցելով 37 խաղի:
Այժմ Գարեթը «Էվերթոնին» միացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, սակայն «Սիթին» մոտ 2 մլն ֆունտ գումար կստանա, քանի որ կողմերի միջև նման պայմանավորվածություն է եղել, եթե Բերրին մշտական պայմանագիր ստորագրի:
Լուրերի համաձայն, 33-ամյա Բերին «Գուդիսոն Պարկում» կվաստակի շաբաթական 55 հզր ֆունտ: Սակայն ավելի զարմանալի է պայմանագրի ժամկետը՝ երեք տարի երիտասարդությունից արդեն շատ հեռու ֆուտբոլիստի համար: Դա միայն ցույց է տալիս, թե Մարտինեսի համար որքան կարևոր է իր վետերանը:
-Ես իսկապես ցանկանում է մշտական պայմանագիր ունենալ «Էվերթոնի» հետ: Ուրախ եմ, որ այժմ ամեն ինչ ստորագրված է: Տարբեր զգացողություններ են վարձակալությամբ հանդես գալը և մշտական պայմանագիր ունենալը,- ասել է Բերրին: Evertontv