Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Բարսելոնան» հուսով է առաջիկա 48 ժամվա ընթացքում ավարտին հասցնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը:
Երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերային արժեքը՝ 75 մլն ֆունտ: Բացի այդ, Սուարեսը «Բարսելոնայի» հետ համաձայնության է եկել իր անձանական պայմանագրի հարցում: «Նոու Կամպում» 27-ամյա ուրուգվայցին կվաստակի շաբաթական մոտ 200 հզր ֆունտ:
Նշենք, որ Սուարեսի տեղափոխությունը տրանսֆերային շուկայում շղթայական ռեակցիա կառաջացնի: «Բարսելոնան» բաց կթողնի իր հարձակվող Ալեքսիս Սանչեսին, իսկ «Լիվերպուլը» կփորձի նոր համալրումներ կատարել Սթիվեն Կոլկերի, Բեն Դևիսի, Լազար Մարկովիչի, Վիլֆրիդ Բոնիի և Դիվոկ Օրիջիի միջոցով: