«Չելսիի» նորեկ Ֆիլիպե Լուիսը խոստովանել է, որ իրեն միշտ դուր է եկել լոնդոնյան ակումբը, ինչի համար նա երկար չմտածեց, երբ եղավ պաշտոնական առաջարկը:
Չորեքշաբթի օրը «Չելսին» «Ատլետիկոյի» հետ համաձայնության եկավ ձախ պաշտպանի տրանսֆերի հարցում: Տրանսֆերն ավարտին հասցնելու համար մնում է, որ 28-ամյա Լուիսը բուժզննում անցի և պայմանագիր ստորագրի:
Չնայած, որ նախորդ մրցաշրջանում Ֆիլիպեն «Ատլետիկոյի» հետ հաղթեց Իսպանիայի առաջանությունը, իսկ Չեմպիոնների Լիգայում հասավ մինչև եզրափակիչ, նա որոշեց միանալ «կապույտներին»:
-Ես լքեցի «Ատլետիկոն», քանի որ առաջարկ ստացա «Չելսիից»: Ակումբ փոխելը դա նոր ամբիցիաների նշան է: Ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է, և ես ուզում եմ այն ավարտել տպավորիչ ձևով:
Ինձ միշտ դուր է եկել «Չելսին»: Ես շատ եմ տեսել Պրեմիեր Լիգայի հանդիպումները, և սա այն ակումբն է, որտեղ կարող ես զգալ երկրպագուների ջերմությունը,- ասել է Լուիսը: Daily Mail