Պետր Չեխը հաստատել է «Չելսիում» մնալու և հիմնական կազմում իր տեղի համար պայքարելու մտադրությունը:
Հիշեցնենք, որ երեք ամիս առաջ «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Չեխը ուսի վնասվածք ստացավ և երկար ժամանակ ապաքինվում էր: Սպասվում էր, որ Պետրը բաց կթղնի նոր մրցածրջանի մեկնարկը:
Սակայն չեխ դարպասապահը չի պատրաստվում իր տեղն առանց պայքարի զիջել Տիբու Կուրտուային: Չորեքշաբթի օրը Չեխը երկար բացակայելուց հետո առաջին անգամ դաշտ դուրս եկավ` մասնակցելով ավստրալիական «Վոլֆսբերգի» հետ ընկերական խաղին:
-Ի դեմս Չեխի և Կուրտուայի մենք ունենք աշխարհի լավագույն երիտասարդ դարպասապահին և հինգ ամենափորձառու դարպասապահներից մեկին: Հնարավոր է՝ նրանցից մեկը ուրախ չլինի, սակայն ուրախ կլինեն «Չելսիի» երկրպագուները, իսկ նրանք ֆուտբոլիստից կարևոր են,- ասել է Մոուրինյոն: Daily Mirror