«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Սաութհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերը: Գործարքն արժեցել է 20 մլն ֆունտ:
Հաջող բուժզննում անցնելուց հետո, ի տարբերություն ՔՊՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմիի, Լովրենը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել և դարձել է այս ամառվա ընթացքում Բրենդան Ռոջերսի հինգերրորդ ձեռքբերումը:
Daily Mirror-ի հաղորդմամբ, մերսիսայդյան ակումբում Դեյանը շաբաթական կվաստակի 50 հզր ֆունտ: Լովրենին սպասվում է մրցակցություն Մարտին Շկրտելի, Դանիել Ագգերի և Մամադու Սախոյի հետ: Սպասվում է, որ 25-ամյա խորվաթն արդեն այսօր կմիանա «Լիվերպուլի» ամերիկյան հավաքին:
-Իրականացավ իմ երազանքը: Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Հպարտանում եմ և անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին: Ես գիտեմ, որ մենք միլիոնավոր երկրպագուներ ունենք: «Լիվերպուլն» ավելին է, քան ակումբը,- ասել է Լովրենը: