«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նորեկ Ռիո Ֆերդինանդը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիներին մերժել է «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջարկությունները:
Միայն այս ամառ Ֆերդինանդն անհրաժեշտ չեղավ «կարմիր սատանաներին», ովքեր չցանկացան երկարաձգել իրենց վետերանի պայմանագիրը: Իսկ դրանից մի քանի տարի առաջ Ռիոն համարվում էր անգիական ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպանը:
-Ես բանակցել եմ «Ռոմայի» հետ, իսկ որոշ ժամանակ առաջ հետաքրքրություն կար «Ռեալի» և «Բարսելոնայի» կողմից: Երբ ես «Մանչեսթեր Յունայթեդում» տիտղոսներ էի նվաճում, ինձնով շատ ակումբներ էին հետաքրքրված: Սակայն այդ ժամանակ ես չեմ մտածել «Յունայթեդից» հեռանալու մասին,- ասել է Ֆերդինանդը: The Express