• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դրոգբան կարող է բաց թողնել չորս ամիս

Դիդիե Դրոգբա«Չելսին» անհամբեր սպասում է հարձակվող Դիդիե Դրոգբայի բուժզննման արդյունքներին, քանի որ նախնական կանխատեսմամբ, իվուարցի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կարող է բացակայել մինչև չորս ամիս:

36-ամյա Դրոգբան «Ֆերենցվարոշի» դեմ ընկերական խաղում կոճի վնասվածք ստացավ: Դա «Չելսի» վերադառնալուց հետո Դրոգբայի առաջին խաղն էր:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, վտանգ կա, որ նա կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի առաջին կեսը: Իսկ Goal պարբերականը վստահեցնում է, որ եթե հաստատվեն վատագույն կանխատեսումները, ապա «Չելսին» ձեռք կբերի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին, ով ամառվա սկզբին առողջական խնդիրների պատճառով չկարողացավ բուժզննում անցնել «Լիվերպուլում»: