«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 50 մլն ֆունտ առաջարկել Մադրիդի «Ռեալի» վինգեր Անխել Դի Մարիայի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է իր թիմին ավելացնել նվազագույնը մեկ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ:
Հաղորդվում է, որ «Յունայթեդը» պատրաստ է Դի Մարիային շաբաթական 200 հզր ֆունտ վճարել՝ գումարած բոնուսները: Վան Գալը գործադիր տնօրեն Էդ Վուդվորդից պահանջել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաձայնության գան «Ռեալի» հետ, որի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է 26-ամյա արգենտինացուն իր թիմում պահելու մտադրության մասին: