«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում «Լիվերպուլը» չդիմացավ ճնշմանը:
Ապրիլին «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո (3:2) «Լիվերպուլը» համարվում էր չեմպիոնական պայքարում գլխավոր ֆավորիտը: Այդ պահին «կարմիրները» 7 միավորի առավելություն ունեին «Սիթիի» նկատմամբ: Սակայն Բրենդան Ռոջերսի թիմը մրցաշրջանի ավարտին տեղի տվեց, ինչի շնորհիվ էլ «Սիթին» դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
-Ինձ դա չզարմացրեց: Երբ դու չես հավատում աղյուսակին, ճնշումն ավելանում է յուրաքնչյուր խաղից հետո: Ես իմ փորձով գիտեմ, որ մրցաշրջանի ավարտին ճնշումը շատ ավելի մեծ է լինում: Բոլորն էլ ասում են, որ սա շատ բարդ առաջնություն է, և այստեղ յուրքանչյուր թիմ կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի, ուստի պետք չէ վստահ լինել քո չեմպիոնության վրա:
Մենք պետք է մտածեինք ոչ թե «Լիվերպուլի» մասին, այլ այն մասին, թե մենք ինչ պետք է անեինք: Իսկ մենք պետք է հաղթեինք վերջին հինգ խաղերում և մենք արեցինք դա,- ասել է Պելեգրինին: