«Սաութհեմպտոնը» «Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Անդրոս Թաունսենդի տրանսֆերը ձեռք բերելու համար 12 մլն ֆունտ է առաջարկել:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, սա 23-ամյա անգլիացու համար արված արդեն երկրորդ առաջարկն է: Օգոստոսի սկզբին լոնդոնյան ակումբը հրաժարվեց Անդրոսին բաց թողնել 10 մլն ֆունտի դիմաց:
Ամառվա ընթացքում «Սաութհեմպտոնն» իր առաջատարներին վաճառելով վաստակեց մոտ 100 մլն ֆունտ և այժմ այդ գումարով նրանց փոխարինող է փնտրում:
Ավելացնենք, որ «Տոտտենհեմի» տրանսֆերային նպատակներից մեկն էլ համարվում է «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը: Չի բացառվում, որ երկու ակումբները կհամաձայնվել փոխանակել իրենց ֆուտբոլիստներին: