Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունանա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Սիթին» կհյուրընկալի «Լիվերպուլին»:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի ավարտին չեմպիոնական տիտղոսի համար պայքարում էին հենց այս ակումբները: Ի տարբերություն «Սիթիի», որն ամռանը լուրջ կորուստներ չունեցավ, «Լիվերպուլը» վաճառեց Լուիս Սուարեսին, ով նախորդ մրցաշրջանում դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: Սակայն Բրենդան Ռոջերսին հաջողվել է նոր թիմ ստեղծել, որը կրկին կպայքարի բարձր հորիզոնականների համար:
Երկու թիմերն էլ նոր մրցաշրջանը մեկնարկեցին հաղթանակով: «Լիվերպուլը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Սաութհեմպտոնի» նկատմամբ, իսկ «քաղաքայինները» հաղթեցին «Նյուքասլ Յունայթեդին»:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 170 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 82-ում: 45 անգամ գրանցվել է ոչ ոքի և միայն 43 խաղում են ուժեղ գտնվել «քաղաքայինները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: