«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել «Չելսիին» և «Արսենալին»:
Երկուշաբթի օրը «քաղաքայինները» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան «Լիվերպուլի» նկատմամբ:
Նասրին ցանկանում է, որ իրենք հաղթեն Լոնդոնի իրենց մրցակիցներին, ինչպես որ երեկ հաղթեցին «Լիվերպուլին»:
-Կարծում եմ՝ «մեծ քառյակի» բոլորի թիմերի հետ մեր խաղերում պայքար է գնում վեց միավորի համար: Այժմ մենք պետք է մեր մասին ասենք «Չելսիի» և «Արսենալի» դեմ խաղերում,- հայտնել է Նասրին: Sky Sports