«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնեց Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի վինգեր Անխել Դի Մարիային գնելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 59,7 մլն ֆունտ:
Դի Մարիայի տրանսֆերով «կարմիր սատանաները» տրանսֆերային անձնական ռեկորդ սահմանեցին: Անխելը «մանկունյանցիների» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:
-Ես շատ ուրախ եմ «Յունայթեդ» տեղափոխվելու համար: Ես հիանալի տարիներ եմ անցկացրել Մադրիդում և իմ ծառայույթյուններով շատ ակումբներ էին հետաքրքրված, սակայն «Յունայթեդը» միակ ակումբն էր, որտեղ ցանկանում էի խաղալ «Ռեալից» հետո,- ասել է Դի Մարիան: