Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սափական հարկի տակ ընդունեց մայրաքաղաքը ներկայացնող «Վեստ Հեմ Յունայթեդին»: «Մանկունյանցիների» ռմբարկու Ռոբին Վան Պերսին խաղի 31-րդ վայրկյանին խփեց ընթացիկ մրցաշրջանի ամենաարագ գոլը՝ 1:0: Խաղի մնացած հատվածում թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ և «կարմիր սատանաները» հաղթեցին նվազագույն հաշվով՝ 1:0:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակած 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: