Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի մեկնարկը տրվեց Բերնլիի «Թերֆ Մուր» մարզադաշտում, ուր տեղի համանուն թիմը հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
Նոր մրցածաշրջանն անհաջող մեկնարկած «Մանչեսթեր Յունայթեդը» միավոր կորցրեց նաև «Բերնլիի» դեմ խաղում:
Այս խաղից հետո Լուի վան Գալի սաները՝ վաստակած 2 միավորով բարձրացան 13-րդ հորիզոնական: