«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Պալերմոյի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Աբել Էրնանդեսին գնելու մասին:
24-ամյա Էրնանդեսը «Քինգսթոն Քոմունիքեյշնում» կփոխարինի «Սաութհեմպտոն» տեղափոխված Շեյն Լոնգին: «Վագրերի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ուրուգվայցու տրանսֆերն անվանել է իր ակումբի համար ֆանտաստիկ գործարք:
Հաղորդվում է, Աբելը «Հալլի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ: Գործարքի արժեքը կազմել է 10 մլն ֆունտ:
«Պալերմոյում» Էրնանդեսը մասնակցել է 111 խաղի՝ դառնալով 35 գոլի հեղինակ: Աբելը նաև 7 գոլի հեղինակ է դարձել Ուրուգվայի ազգային հավաքականում մասնակցած 12 խաղում: