Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հայտնել է Ռոյ Հոջսոնի մարզչական շտաբում ընդգրկվելու պատրասատակամության մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանն իր երկրի ազգային հավաքականում մասնակցել է 115 հանդիպման: Այժմ Բեքհեմը պատրաստ է կրկին օգնել «երեք առյուծներին»:
-Ես ընդամենը մեկ տարի առաջ դադարեցի խաղալ և այդ ընթացքում զբաղվում էի իմ գործերով, սակայն եթե հետագայում հնարավորություն լինի օգնել Անգլիայի ազգային հավաքականին, ապա ես պատրաստ եմ:
Երբ ես ավարտեցի ֆուտբոլիստի իմ կարիերան, դարձա իմ երկրի դեսպանը ողջ աշխարհում, և ես հպարտ եմ դրա համար,- ասել է Բեքհեմը: The Telegraph