Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր երկրի ազգային հավաքականից ոտքի մատի վնասվածքով է վերադարձել «Էվերթոն»:
21-ամյա Լուկակուին այդ խնդիրն անհանգստացնում էր մրցաշրջանի մեկնարկից: Հաղորդվում է, որ Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում «Էվերթոնի» բոլոր երեք խաղերին բելգիացին մասնակցել է ներարկումներով:
Այս շաբաթ Ռոմելուն մեկնեց Բելգիայի հավաքական, սակայն այնտեղ վնասվածքը կրկին հիշեցրեց իր մասին, և հարձակվողն ստիպված բաց թողեց Ավստրալիայի հետ ընկերական խաղը:
-Մենք նրա վիճակը կգնահատենք երկուշաբթի-երեքշաբթի օրերին, որպեսզի համոզվենք, թե ինչքանով է առողջ: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ նա լիարժեք պատրաստ կլինի առաջիկա խաղին,- ասել է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Liverpool Echo