«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է իր թիմ հրավիրել ևս մեկ հարձակվողի: Բրիտանական թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, «կապույտները» ցանկանում են ձեռք բերել «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային, ում համար պատրաստ են բանակցություններ սկսել «Արքայական ակումբի» հետ:
Հիշեցնենք, որ «Չելսիի» հարձակվողներն են Ֆերնանդո Տորրեսը, Դանիել Սթարիջը և Վիկտոր Մոզեսը: Սակայն Մոզեսը դեռևս չի հարմարվել նոր թիմին, Սթարիջը անկայուն խաղի պատճառով տեղ չի գտնում մեկնարկային կազմում, իսկ Տորրեսն էլ չի փայլում արդյունավետությամբ: