• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեսկ Ֆաբրեգաս. «Արսենալն» ընդմիշտ կմնա իմ սրտում»

Սեսկ ՖաբրեգասԻսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ ամբողջովին նվիրվել է «Չելսիին», սակայն «Արսենալն» ընդմիշտ կմնա իր սրտում:

Ինչպես գիտենք, այս ամռանը «Արսենալը» հրաժարվեց վերադարձնել Ֆաբրեգասին, չնայած 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Բարսելոնայից» գնելու աաջնահերթ իրավունք ուներ: Արդյունքում Սեսկը միացավ «Չելսիին»:

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում իսպանացին փայլուն խաղ է ցուցադրում՝ իր հաշվին գրանցելով արդեն չորս գոլային փոխանցում: Սակայն Ֆաբրեգասը չի մոռացել իր անցյալը:

-Երբ ես «Չելսի» տեղափոխվելու որոշում ընդունեցի, չէի մտածում «Արսենալի» դեմ խաղերի մասին: Ես ընդմիշտ կմնամ «զինագործ», և «Էմիրեյթս» վերադառնալը հատուկ պահ կլինի ինձ համար:

Ես վստահ եմ, որ «Արսենալի» երկրպագուներն ինձ ջերմ կընդունեն: Վստահ եմ, որ նրանք ինձ հասկանում են,- ասել է Ֆաբրեգասը: