«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Բարնսը վստահ է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքում «կարմիրները» կրկին «Մանչեսթեր Յունայթեդից» բարձր տեղ կզբաղեցնեն:
10 տարի «Լիվերպուլի» գույները պաշտպանած Բարնսի կարծիքով, կայունությունը «կարմիրներին» թույլ կտա պայքարել չեմպիոնության համար, այն դեպքում, երբ «Յունայթեդը» դժվար թե կարողանա տեղ գտնել լավագույն քառյակում:
-Ես միանգամայն վստահ եմ, որ «Լիվերպուլը» «Յունայթեդից» բարձր հորիզոնականում կավարտի մրցաշրջանը: Առաջիկա տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» կվերադառնա իր տեղը, սակայն առայժմ չի կարող պայքարել տիտղոսի համար:
«Լիվերպուլը» կմրցի «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» կլինի երրորդը, սակայն շատ չի զիջի առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմին,- ասել է Բարնսը: talkSPORT