«Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է, որ ուրախ է ակումբի լավագույն ռմբարկուի կոչումը Դիեգո Կոստային զիջելու համար:
Այս ամռանը Դրոգբան վերադարձավ «Սթեմֆորդ Բրիջ», սակայն արդեն այլ դերով: Ութ տարի շարունակ իվուարցին եղել է «Չելսիի» գլխավոր հարձակվողը, սակայն այժմ դրա համար կա Կոստան: Եվ դա գոհացնում է Դրոգբային:
-Այժմ ամեն ինչ այլ է: Սակայն ես դրա մասին գիտեի, երբ վերադարձա և պայմանագիր ստորագրեցի: Ես միայն կարող եմ մարզչին ցույց տալ, որ կարող եմ խաղալ առանց որևէ խնդրի, ինչպես որ դա արեցի չորեքշաբթի օրը:
Կոստան լավ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ ֆանտաստիկ է, թե նա ինչպես սկսեց Անգլիայում իր մրցաշրջանը և այժմ ցուցադրում է նույն խաղը, ինչ որ՝ Իսպանիայում: Նա հենց այն հարձակվողն է, ով մեզ պետք է:
Երբ ես նայում եմ նրան, տեսնում եմ, որ ցանկանում է հաղթել յուրաքանչյուր մենապայքարում և գոլ խփել: Նա գոլերի ծարավ է,- ասել է Դրոգբան: The Telegraph.