«Էվերթոնը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր վինգեր Կևին Միրալյասին, ով փայլուն է սկսել այս մրցաշրջանը:
Մրցաշրջանի մեկնարկային հինգ խաղում Կևինը դարձել է երեք գոլի հեղինակ, ինչն էլ մերսիսայդյան ակումբին ստիպել է մտածել նոր պայմանագիր առաջարկելու մասին: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը: Միրալյասի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019թ-ի համար:
Հիշեցնենք, որ Միրալյասն «Էվերթոնում» է 2012թ-ից, երբ 6 մլն ֆունտով տեղափոխվեց «Օլիմպիակոսից»: 26-ամյա բելգիացին իրեն լավ է զգում անգլիական ֆուտբոլում և համարվում է Ռոբերտո Մարտինեսի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: