Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կընդունի իր սկզբունքային մրցակից «Տոտտենհեմին»:
Այս երկու ակումբների հակամարտությունը մոտ 130 տարվա պատմություն ունի: Լոնդոնի հյուսիսում գտնվող «Արսենալի» և «Տոտտենհեմի» միջև խաղերը միշտ էլ լարված և անզիջում պայքարում են ընթացել:
Այս պահին մրցաշարային աղյուսակում թիմերին 2 միավոր է բաժանում: Լոնդոնյան այս երկու ակումբներն էլ արդեն հասցրել են պարտություններ ունենալ:
Թիմերն ընդհանուր առմամբ միմիյանց դեմ դաշտ են դուրս եկել 173 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են այդ խաղերից 74-ում, 45 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 54 խաղում ուժեղ է գտնվել «Տոտտենհեմը»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2-1: