Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարդաշատում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»:
Լարված և անզիջում պայքարում գրանցվեց 1:1 արդյունքը: Առաջինը հաջողության հասան հյուրերը: 56-րդ րոպեին Էրիկ Լամելայի փոխանցումից հետո գնդակը Շեսնիի դարպասն ուղարկեց Նասեր Շադլին:
«Տոտտենհեմը» շատ մոտ էր վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ «Էմիրեյթսում» հաղթանակ տանելուն, սակայն 74-րդ րոպեին գնդակ բաց թողեց և բավարարվեց 1 միավորով: Պատասխան գոլն էլ խփեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:
Գոլեր. Շադլի՝ 56ր, Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 74ր: