«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն պետք է իր կարիերայում առաջ քայլ անի և պայքարի «Ոսկե գնդակի» համար:
Արգենտինացի ռմբարկուն ոչ քիչ տիտղոսներ է նվաճել «քաղաքայինների» հետ, և այժմ Պելեգրինին ցանկանում է, որպեսզի Ագուերոն վիճարկի ֆուտբոլի անհատական մրցանակներից գլխավորը:
-Ագուերոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Այժմ ամեն ինչ իր ձեռքում է, որպեսզի պայքարի «Ոսկե գնդակի» համար, որը տրվում է լավագույնին:
Նրա տեխնիկան շատ ուժեղ է: Նա արագ է և մեծ ուժ ունի: Հուսով եմ, որ մենք կտեսնենք Սերխիոյին իր լավագույն մարզավիճակում, այնպիսին, ինչիպիսին որ նա էր մինչ վնասվածքը,- Չեմպիոնների Լիգայի պաշտոնական թերթին հայտնել է Պելեգրինին: