• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարդյուն վախենում է իր ընտանիքի համար

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն վախենում է, որ թիմի երկրպագուների զայրույթից կարող են տուժել իր ընտանիքի անդամները և հարազատները:

Չնայած երկրպագուների քննադատությանը և ակումբից հեռանալու պահանջներին՝ Պարդյուն չի վախենում առանց թիկնապահների քայլել Նյուքասլի փողոցներով:

Օրեր առաջ քաղաքում զբոսանքի ժամանակ Ալանը վեճ էր ունեցել մի քանի երկրպագուների հետ: Պարդյուն վախենում է, որ դժգոհ երկրպագուները կարող են վնասել իր բարեկամներին:

-Ինձ անհանգստացնում է այն, որ դա կարող է հասնել իմ ընտանիքին, ընկերներին և բարեկամներին: Այո, ես զբոսնել եմ քաղաքում և շարունակելու եմ դա անել: Այս շաբաթ մի քանի երկրպագուներ հանդիպեցին, ովքեր հայտնեցին իրենց կարծիքները, սակայն իմ տեսանկյունից, դա ֆուտբոլային մարզչի աշխատանքի մի մասն է:

Քննադատությունները միայն ստիպում են, որպեսզի ապացուցեմ նրանց սխալ լինելը: Ես չեմ անտեսում նրանց կարծիքները, սակայն նաև չեմ ընդունում,- ասել է Պարդյուն: Daily Mail

Հետաքրքիր փաստեր