Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեցին Սեմ Էլլարդայսի սաները, ովքեր հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղիանակ դարձավ հյուրերի պաշտպան Նեդում Օնուոհան: 58-րդ րոպեին էլ «Վեստ Հեմի» առավելությունը կրկնապատկեց Դիաֆրա Սախոն:
Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը»՝ վաստակած 10 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Գոլեր. Օնուոհա՝ 5ր (ինքն.), Սախո՝ 58ր: