«Լոս Անջելես Գալաքսի» ակումբի սեփականատեր Թիմ Լյուիկը հրաժարվում է հաստատել թե արդյոք կփորձեն ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
Լեմպարդի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է ամռանը, և օրեր առաջ ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը ենթադրեց, որ ֆուտբոլիստը կլքի Սթեմֆորդ Բրիջը: 34-ամյա խաղացողին ցանկանում է ձեռք բերել «Գալաքսին»` որպես Դևիդ Բեքհեմին փոխարինող:
Sky Sports News-ին տված հարցազրույցում ամերիկյան ակումբի սեփականատերը նշել է,
-Ֆրենկ Լեմպարդը ֆուտբոլի գերաստղերից է: Ես նրա մեծ երկրպագուն եմ որպես անհատ, որպես կապիտան և որպես խաղացող: Եթե մի օր նա ցանկանա գալ այստեղ, դա հրաշալի օր կլինի:
«Լոս Անջելես Գալաքսի» ակումբը կկարողանա պաշտոնական բանակցություններ վարել Լեմպարդի հետ միայն հունվարից և Լյուրիկը պատրաստ է բանակցությունների համապատասխան միջոցներով:
-ՖԻՖԱ-ի կանոնները մեզ թույլ չեն տալիս սկսել բանակցությունները խաղացողների հետ մինչև դեռ չի մնացել 6 ամիս պայմանագիրը լրանալուն: Իսկ Լեմպարդինը ավելի քան 6 ամիս է,-շարունակել է նա:
-Մենք այժմ Լեմպարդի հետ չենք խոսի: Նրանց առաջնությունը տևում է մինչև հունիս: Եթե մենք սկսենք գործընթացը, ապա դա կլինի ակումբի հետ: