«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի խոսքերով իր թիմը կարող է հաջող հանդես գալ Պրեմիեր լիգայի առաջիկա հանդիպմանը և առանց լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսի:
«Սաութհեմպտոնի» հետ շաբաթ կայացած խաղում Լուիս Սուարեսը ստացավ դեղին քարտ ձեռքով խաղալու համար. սա նրա հինգերորդ դեղին քարտն էր, հետևաբար նա բաց կթողնի առաջիկա հանդիպումը: Իսկ դա նշանակում է, որ Լիվերպուլը մեկնում է «Բոլեյն Գրաունդ» առանց հարձակվողի: Այնուամենայնիվ գլխավոր մարզիչը դրա համար վշտացած չէ. Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:
-Ես ունեմ այլ խաղացողներ նույնպես, որոնք կարող են գոլ խփել: Ես չեմ կորցնի քունս այն բանի համար, որ չեմ կարող հույսս դնել Սուարեսի վրա:
Եվրոպայի լիգայի շրջանակում «Ուդինեզեի» հետ կայանալիք խաղում Ռոջերսը մտադիր է ուրուգվայցի հարձակվողին ընդգրկել մեկնարկային կազմում` հետևաբար խաղադաշտ հանելով ուժեղագույն կազմը: