Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի վերջին և այսօրվա միակ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընակալվել էր «Վեստ Բրոմվիչին»:
«Կարմիր սատանաները» միայն վերջին րոպեներին կարողացան խուսափել պարտությունից: Դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան արդեն 8-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի մեկնարկին մանկունյանցիները վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Մարուան Ֆելայնին: 65-րդ րոպեին Սաիդո Բերաինոն կրկին առաջ մղեց «Վեստ Բրոմվիչին», որը շատ մոտ էր երեք միավոր վաստակելուն, սակայն հյուրերի երկրորդ գնդակը խաղավարտից 3 րոպե առաջ խփեց Դեյլի Բլինդը:
Գոլեր. Սեսենյոն՝ 8ր, Ֆելայնի՝ 48ր, Բերաինո՝ 65ր, Բլինդ՝ 87ր: