Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Հալլ Սիթին» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Տոտտենհեմին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները դժվարին խաղում կարողացան կամային հաղթանակ տանել: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Տոտտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ջեյք Լիվերմորը, ով չտոնեց իր խփած գոլը: Հաշվի հավասարությունը 61-րդ րոպեին վերականգնեց հյուրերի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ լոնդոնցիների հաղթական գնդակը 90-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիկսենը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 17 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Գոլեր. Լիվերմոր՝ 8ր, Քեյն՝ 61ր, Էրիկսեն՝ 90ր:
Հեռացում. Ռամիրես՝ 50ր: