Չեմպիոնների Լիգայի E խմբում այսօր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր խմբի առաջատար Մյունխենի «Բավարիային»:
Մանուել Պելեգրինիի սաները դրամատիկ խաղում կարողացան հաղթանակի հասնել «Բավարիայի» նկատմամբ: «Քաղաքայինների» հաղթանակը կերտեց Սերխիո Ագուերոն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Բավարիայից» էլ մեկական անգամ աչքի ընկան Խաբի Ալոնսոն և Ռոբերտ Լևանդովկսին:
Գոլեր. Ագուերո՝ 21ր, 85ր, 90ր, Ալոնսո՝ 40ր, Լևանդովսկի՝ 45ր: