Եվրոպա Լիգայի C խմբում «Տոտտենհեմը» պատասխան հանդիպումն անցկացրեց Բելգրադի «Պարտիզանի» դեմ:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները նվազագույն հաշվով առավելության հասան հյուրերի նկատմամբ և ապահովեցին տեղը փլեյ-օֆֆ փուլում: Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գոլը 49-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Բենջամին Ստամբուլին:
Գոլ. Ստամբուլի՝ 49ր: