Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսիին»:
Լոնդոնցիները կամային հաղթանակ տարան «կարապների» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց հյուրերի լավագույն ռմբարկու Վիլֆրիդ Բոնին: «Վեստ Հեմին» էլ իր դուբլով հաղթանակ պարգևեց Էնդի Քերոլը: Թվային առավելություն ստացած դաշտի տերերի երրորդ գնդակն էլ իր անվան դիմաց գրանցեց Դիաֆրա Սախոն:
Այս հաղթանակից հետո Սեմ Էլլարդայսի սաները՝ վաստակած 27 միավորով մտան լավագույն եռյակ:
Գոլեր. Բոնի՝ 19ր, Քերոլ՝ 41ր, 66ր, Սախո՝ 87ր
Հեռացում. Ֆաբիանսկի՝ 68ր: