«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հիացմունքն է հայտնել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իրենց գլխավոր մրցակից «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Մոուրինյոն բազմիցս է հայտնել, որ իր թիմը երիտասարդ է և դեռ աճում է: Նա ստեղծում է ապագայի թիմ: Սակայն Ժոզեն կարծում է, որ «քաղաքայինների» մոտ ամեն ինչ այլ է, այդ կոլեկտիվը կազմված է արդեն կայացած ֆուտբոլիստներից:
-Նրանք հիանալի թիմ ունեն, շատ ֆուտբոլիստներ թոփ մակարդակի են: Նրանք երիտասարդ մարդիկ չեն, ովքեր պետք է զարգացնեն իրենց խաղը: Նրանք Հռոմ մեկնեցին առանց իրենց երկու-երեք կարևոր ֆուտբոլիստների և հասան հաջողության,- ասել է Մոուրինյոն: The Telegraph