«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ իր ակումբը հունվարին չի վաճառի Չարլի Օսթինին:
Ընթացիկ մրցաշրջանում ՔՊՌ-ի 19 գոլից 11-ը խփել է հենց Օսթինը, ով, ինչպես խոսվում է, դիտարկում է կարիերան ավելի ամբիցիոզ ակումբում շարունակելու տարբերակը: Սակայն Ռեդնապը կարծում է, որ ՔՊՌ-ն պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահի իր ռմբարկուին:
-Մենք չենք վաճառի Չարլի Օսթինին: Շատ կարևոր է, որ Չարլին շարունակի անել իր գործը: Նրան ոչինչ չի խանգարում փայլուն մրցաշրջան անցկացնելու համար: Նա կարող է այս մրցաշրջանում մինչև 20 գոլ խփել,- ասել է Ռեդնապը: The Guardian