Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր աղյուսակը եզրափակող «Լեսթեր Սիթիին»:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հաղթանակ տարավ իր համար հարազատ 1:2 հաշվով: Հանդիպման հաշիվն արդեն առաջին րոպեին բացեց Հարի Քեյնը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին դաշտի տերերի լավագույն ռմբարկու Լեոնադրո Ուլոան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 71-րդ րոպեին լոնդոնցիների հաղթական գնդակը խփեց Քրիստիան Էրիկսենը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 30 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Քեյն՝ 1ր, Ուլոա՝ 48, Էրիկսեն՝ 71: