Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր չորրորդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները ոչ ոքի ավարտեցին «Սեյնթ Մերիում» կայացած խաղը: Սադիո Մանեի գոլին «կապույտներից» պատասխանեց Էդեն Ազարը:
Այս հանդիպումից հետո «ազնվականները»՝ վաստակած 46 միավորով կշարունակեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Մանե՝ 17ր, Ազար՝ 45ր: