«Աստոն Վիլլան» իր հարձակվող Դարեն Բենթին գնահատել է 8 մլն ֆունտ:
Երկու տարի առաջ «վիլլացիները» Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերեցին «Սանդերլենդից» 20 մլն ֆունտով: Նաև բիրնինգեմյան ակումբը 4 մլն ֆունտ պետք է վճարի «Սանդերլենդին», եթե ֆուտբոլիստը ևս երեք խաղ անցկացնի Պրեմիեր Լիգայում:
Հենց այդ բոնուսային գումարը չվճարելու պատճառով վերջին ժամանակներում Բենթը տեղ չի գտնում Պոլ Լամբերտի հայտացուցակում:Մարզիչը Բենթին չի տեսնում իր խաղային պլանում և պատրաստվում է նրանից բաժանվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հայտնի է, որ Բենթով հետաքրքրված են «ՔՊՌ»-ն և «Լիվերպուլը»: Daily Star