«Տոտտենհեմի» լավագույն ռմբարկու Հարի Քեյնը նոր՝ հինգ տարվա պայմանագիր ստորագրեց իր ակումբի հետ:
Քեյնին ակումբի առաջին թիմում խաղալու հնարավորություն տվեց «Տոտտենհեմի» դեռ նախկին մարզիչ Թիմ Շերվուդը: Մաուրիսիո Պոչետինոյի գալուց հետո Հարին որոշ ժամանակ տեղը զիջեց Ադեբայորին և Սոլդադոյին, սակայն հետո ապացուցեց, որ արժանի է մեկնարկային կազմում լինելուն:
Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին Քեյնը խփել է 20 գոլ և արդարացիորեն համարվում է թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Հարիի այդ առաջընթացի պարգևադրումը դարձավ ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագիրը, որը «Տոտտենհեմին» թուլ է տալիս իր ծագող աստղին պահել մինչև 2020թ-ը: