Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»:
Գոլառատ և անզիջում պայքարում ավելի ուժեղ գտնվեցին դաշտ տերերը՝ հաղթելով 3-2 հաշվով: «Կարմիրներից» գոլերի հեղինակ դարձան Լազար Մարկովիչը, Սթիվեն Ջերարդը և Մարիո Բալոտելլին, իսկ հյուրերից աչքի ընկան Հարի Քեյն և Մուսա Դեմբելեն:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 42 միավորով կշարունակի զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Մարկովիչ՝ 15ր, Քեյն՝ 26ր, Ջերարդ՝ 53ր, Դեմբելե՝ 61ր, Բալոտելլի՝ 83ր: