Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
«Ազնվականներին» մեծ դժվարությամբ հաջողվեց կոտրել հյուրերի դիմադրությունը: «Չելսիի» միակ և հաղթական գնդակը խաղավարտից 1 րոպե առաջ խփեց բրազիլիացի կիսապաշտպան Վիլլիանը:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները՝ վաստակած 59 միավորով կշարունակեն զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Գոլ. Վիլլիան՝ 89ր: