Անգլիայի գավաթի 5-րդ փուլում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Վեստ Բրոմվիչը» և «Վեստ Հեմ Յունայթեդը»:
Տոնի Պյուլիսի թիմը սեփական հարկի տակ ջախջախեց լոնդոնյան ակումբին: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Բրաուն Իդեյեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյմս Մորիսոնը և Սաիդո Բերաինոն: Այս հաղթանակով «Վեստ Բրոմվիչը» դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ:
Գոլեր. Իդեյե՝ 20ր, 57ր, Մորիսոն՝ 42ր, Բերաինո՝ 72ր: