«Լիվերպուլի» վինգեր Ջորդան Այբը ծնկի կապանի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև մեկ ամիս:
Վերջին շաբաթների ընթացքում 19-ամյա Այբը տեղ գտավ Բրենդան Ռոջերսի թիմի հիմնական կազմում՝ հիանալի կատարելով աջ վինգերի պարտականությունները: Սակայն Եվրոպա Լիգայում «Բեշիկթաշի» դեմ պատասխան խաղում Ջորդանը վնասեց ծունկը:
Այդ վնասվածքի պատճառով անգլիացին չկարողացավ մասնակցել Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որում «կարմիրները» հաղթեցին 2:1 հաշվով:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այժմ հայտնի է, որ Այբը կվերադառնա մեկ ամիս հետո: